Սերժ Սարգսյան

Սերժ Ազատի Սարգսյան
ՀՀԿ նախագահ

Ծնվել է 1954 թ. հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:
1971 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարան:
1972-1974 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1979 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1975-1979 թթ. աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում որպես խառատ:
1979-1988 թթ. եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:
1989-1993 թթ. նախագահել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թ. ընտրվել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
1995-1996 թթ.` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:
1996-1999 թթ.` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար:
1999-1999 թթ.` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000 թ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007 թթ.՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար:
2007-2008 թթ.` ՀՀ վարչապետ։
2008 թ. փետրվարի 19-ին ընտրվել է ՀՀ Նախագահ։
ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, «Տիգրան Մեծ» շքանշանակիր:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ։
2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ:
2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել