Ծնվել է 1959թ. ապրիլի 28-ին Լենինականում (Գյումրի):
1981թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը:
2004թ. ավարտել է ՀՀ կառավարությանն առընթեր Կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Բնության եւ հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Ճարտարագետ-շինարար: Տնտեսագիտության թեկնածու:
1981թ. Պարգեւատրվել է ԽՍՀՄ ԳԽ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով:
1982-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981-1982թթ. եւ 1984-1989թթ. աշխատել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, էլեկտրատեխնիկական գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Մոսկովյան շրջկոմի առաջին քարտուղար:
1989-1990թթ.՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի հրահանգիչ:
1990-1991թթ. §Շիրակշին¦ տրեստում եղել է գեոդեզիստ-ճարտարագետ:
1991-1993թթ.՝ Լենինականի Մոսկովյան շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության արտադրական վարչության գլխավոր ճարտարագետ:
1994-1996թթ.` Գյումրու քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, բնակկոմունալ տնտեսության վարչության պետ:
1996-1999թթ.` Գյումրու քաղաքապետի տեղակալ:
1995-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): "Բարեփոխումներ", ապա "Երկրապահ" պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 61 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: "Միասնություն" խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք):
2003թ. հունիսից մինչեւ 2004թ. սեպտեմբեր` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2004թ. սեպտեմբերից` Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 2006թ. սեպտեմբերից` նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2008թ. մայիսի 13-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
ՀՀԿ խմբակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: