Սուրիկ Խաչատրյան

Սուրիկ Սերգեյի Խաչատրյան

Ծնվել է 1956 թ.օգոստոսի 1-ին Գորիս քաղաքում:
1995 թ. ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը, 2003 թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
1974-1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1973-1988 թթ. աշխատել է Գորիսի ավտոնորոգման գործարանում մեխանիկ։
1992-1994 թթ. եղել է Գորիսի կամավորական թիվ 3 գումարտակի հրամանատար։
1994-1996 թթ. եղել է Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, նախագահ։
1996-1999 թթ. եղել է Գորիսի քաղաքապետ։
1999-2004 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
2004 թ. աշխատում է ՀՀ Սյունիքի մարզպետ։
Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», ԼՂՀ «Մխիթար Գոշ» մեդալներով։
1998 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2004 թ-ից Սյունիքի մարզային կազմակերպության խորհրդի նախագահն է:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Փակել