Ծնվել է 1966 թ. օգոստոսի 7-ին Կամո (Գավառ) քաղաքում:
1984 թ. ավարտել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը: Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր:
1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1986-1998 թթ. ՌԴ-ում զբաղվել է բիզնեսով:
1998-2003 թթ. աշխատել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ տնօրեն:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 22 ընտրատարածքից: ՀՀԿ խմբակցության անդամ:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։
Ամուսնալուծված է, ունի երեք երեխա: