Տիգրան Դավթյան

Տիգրան Դավթյան

Ծնվել է 1961թ., հունիսի 4, ք. Երևանում
1978-1981թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, 1981թ.-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:
1984թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ:
1984-1987թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական միավորումում` որպես ինժեներ-տնտեսագետ:
1987-1991թթ.` ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում` որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ:
1991-1997թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ:
1997-ից աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում` վարչության պետի տեղակալ, վարչության պետ։
2000թ. հուլիսին նշանակվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ։
2001-2007թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, 2007թ. սեպտեմբերին նշանակվել է «Զարգացման հայկական գործակալությունե ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։
2008թ. ապրիլից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար:ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացիե մեդալով:
Նրան շնորհվել են միշարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, այդ թվում նաև` Համաշխարհային բանկի սերտիֆիկատներ: Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
2009թ. Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է:
2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:


Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել