Վարդան Այվազյան

Վարդան Սուրենի Այվազյան

Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 7-ին, Վրաստանի Բորժոմիի շրջանի Տաբածղուրի գյուղում:
1983 թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ:
1983 թ. աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում որպես ապարատավար:
1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1985-1990 թթ. աշխատել է Հրազդանի կաթի գործարանում բանվոր, ապա վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ:
1990-1991 թթ. եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ:
1991-1995 թթ. եղել է Չարենցավանի հացի գործարանի տնօրեն:
1995-1996 թթ. եղել է Չարենցավանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ:
1996-1999 թթ. եղել է Չարենցավանի քաղաքապետ:
1995-2001 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
2001-2007 թթ. եղել է ՀՀ Բնապահպանության նախարար:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ:
1998 թ. օգոստոսի 15-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Փակել