Ծնվել է 1959թ. ապրիլի 6-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:
1975-1980 թթ. սովորել է Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտում:
1982-1985 թթ. եղել է Մոսկվայի է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտ:
1980-1983 թթ. եղել է Հայաստանի «Հանքային ջրեր» ա/մ՝ ինժեներ:
1983-1985 թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում ինժեներ :
1985-1990 թթ. եղել է Հայաստանի հրուշակեղենի և հացաթխման արդյունաբերական միավորման տեխնիկական բաժնի ավագ ինժեներ, բաժնի վարիչ, արտադրա-տեխնիկական բաժնի վարիչ:
1990-1992 թթ. եղել է ՀՍՍՀ սննդի նախարարության «Զովք» ա/մ՝ արտադրամասի պետ, «Զովք» գործարանի տնօրեն:
1992-1995 թթ. եղել է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի անդամ:
1995թ. եղել է ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1998-1999 թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ֆինանսաբյուջետային վարչության պետ:
1999-2000 թթ. եղել է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2000 թ. նոյեմբերից եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
2008 թ. մայիսի 31-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:
2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: