Ծնվել է 1946 թ. օգոստոսի 5-ին Իրանի Սպահանի մարզի Սինադան գյուղում:
1965-1968 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը): Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով (2003 թ.):
1968 թ. աշխատել է Երեւանի 26 կոմիսարների շրջանի թիվ 6 տնային կառավարչությունում տեխնիկ:
1970-1972 թթ. աշխատել է «Հայկապշին» վարչությունում` մոնտաժող, պահեստապետ:
1972-1977 թթ. աշխատել է Երեւանի ավտոբեռնիչների գործարանում` պահեստապետ, հղկող բանվոր, տեխնիկական վերահսկիչ:
1977-1981 թթ. աշխատել է «Աբովյանշին» տրեստում վարպետ:
1981-2003 թթ. աշխատել է Երեւանի «Հիդրոապարատ» գործարանում բանվոր, տեղամասի պետ, տնօրենի օգնական, ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ:
2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ:
Եղել է ընդհատակյա Ազգային Միացյալ կուսակցության անդամ:
1998 թ. նոյեմբերի 30 -ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2001թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: