ՎազգենԽաչիկյան

Վազգեն Յուրիկի Խաչիկյան

Ծնվել է 1972 թ. մարտի 19-ին Ախթալայում:
1997 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը:
1996-1999 թթ. եղել է ԵՊՀ միացյալ արհմիության նախագահի տեղակալ:
1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Միասնություն» խմբակցության անդամ:
2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով (060 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ:
2005 թ. աշխատում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ:
1999 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
Եղել է «Ցեղակրոն» երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ:
2001 թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007 թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Փակել