Ծնվել է 1970թ. փետրվարի 13-ին Գորիս քաղաքում:
1995թ. ավարտել է Գորիսի "Սյունիք" ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը:
ՀՀ վարչապետին կից Երիտասարդական խորհրդի անդամ է: Երկրապահ կամավորականների միության Գորիսի տարածքային կազմակերպության անդամ է: Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ է, ունի սև գոտի:
1988-91թթ. ծառայել է Հեռավոր Արևելքում, Ճապոնական ծովի հարևանությամբ` որպես ծովային հետևակ:
1991թ. Սյունիքում իր նախաձեռնությամբ ստեղծել է ամենաերիտասարդ ջոկատը (15-18 տարեկան պատանիներ):
1991-1994թթ. "Նժդեհյան գայլախումբ" ջոկատով մասնակցել է Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին:
1996-97թթ. աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում` որպես ուղեկցող խմբի հրամանատար:
2002թ. հիմնադրել է "Սյունյաց արծիվներ" երիտասարդական հասարակական կազմակերպությունը:
2003թ. ապրիլի 26-ին պարգևատրվել է "Նժդեհյան մրցանակ՚" ամենամյա մրցանակաբաշխությունով:
2003թ. մայիսի 16-ին մասնակցել է Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությանը:
2004 թ. Հունիսի 14-ին պարգևատրվել է Սյունիքի մարզպետի կողմից "Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ" ոսկե հուշամեդալով:
2004 թ. ապրիլի 22-ին պարգևատրվել է "Լեռնահայաստանի արծիվ" ոսկյա հուշամեդալով:
2005 թ. մարտի 19-ին պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով:
2005 թ. հունիսի 8-ին "Արծվատուն" ՍՊԸ:
2005 թ. հունիսի 9-ին "Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոն":
2005 թ. հունիսի 9-ին "Սյունիքի ուսանողների միություն":
2005 թ. սեպտեմբերի 23-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ" հուշամեդալով:
2007 թ. հունվարի 18-ին պարգևատրվել է "Արծիվ մահապարտներ" գումարտակի կողմից "Մահապարտ" ոսկե հուշամեդալով:
2007 թ. մարտի 6-ին պարգևատրվել է "Հանուն հայրենիքի" հուշամեդալով:
2007 թ. դեկտեմբերի 23-ին պարգևատրվել է ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով:
2007 թ. դեկտեմբերի 23-ին պարգևատրվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալով:
2007 թ. հուլիսի 14-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար:
2008թ. հունվարի 31-ին պարգևատրվել է միջազգային ոստիկանության կորպորացիայի կողմից "Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի" հուշամեդալով:
2008թ. փետրվարի 1-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ "Անդրանիկ Օզանյան՚" հուշամեդալով, ինչպես նաև հինգ տասնյակից ավել պատվոգրերով:
Սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում` "Փրկարար գործ" մասնագիտությամբ` հեռակա ուսուցմամբ:
Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ է:
Ներկայումս հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար:
Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:
2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: