ՀՀԿ ԾՐԱԳԻՐ
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

      Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ազգային պահպանողական կուսակցություն է:
      ՀՀԿ աշխարհայացքն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից:
      Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը հայոց հավիտենական հայրենիքն է:

   ԼՈՒՐԵՐ
 

ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նիստ

02.02.12:Ս.թ հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նիստ: Խորհրդի 15 անդամներից նիստին մասնակցում էին 14-ը:
Լսեցին ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի 2011թ-ի գործունեության մասին հաշվետվություն, որը գնահատվեց բավարար:

ՀՀԿ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ-ԸՆՏՐԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

02.02.12:Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել հաշվետու ընտրական նիստ:
Նիստի ընթացքում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Կ. Շահգալդյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հաշվետվությունը, անդրադարձել հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված կուսակցական աշխատանքների հիմնական ուղղություններին, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Հարակից զեկուցումների շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել նաև ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության կանանց խորհրի և երիտասարդական կազմակերպության նախագահները:

Հարգանքի տուրք կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին

30.01.12:Հունվարի 30-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ շուրջ 300 երիտասարդներ և ուսանողներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Երախտիքի խոսք Ֆրանսիայի Հանրապետությանը

24.01.12:Հունվարի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ շնորհակալական ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ իրենց երախտիքի խոսքն ուղղելու Ֆրանսիայի Սենատին, նախագահ Ն. Սարկոզիին և Ֆրանսիայի ժողովրդին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար։

Նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին

24.01.12:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:


Հաջորդ >>>


ԿԱՐԴԱՑԵՔ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ԱՄՍԱԳՐԻ 38-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ՝

  • Սարգիս Հարությունյան
    ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • Արտակ Շաքարյան
    ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՓՈՒԼԸ
  • Գագիկ Տերտերյան
    ԱՇԽԱՐՀԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  • Սեւակ Սարուխանյան
    ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՍՊԻՑԻ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
  • Սուրեն Սարյան
    ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՆԿԱԽԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔԸ
  • Արաքս Փաշայան
    ԻՍԼԱՄՆ ԱՄՆ-ում
  • Սուրեն Մանուկյան
    ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԱՉՔԵՐՈՎ. ԿԵՐՊԱՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
  • Գեորգի Վելյամինով
    ԱՐԴԻ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


  • 

    ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նիստ


    ՀՀԿ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ-ԸՆՏՐԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


    Հարգանքի տուրք կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին


    Երախտիքի խոսք Ֆրանսիայի Հանրապետությանը


    Կրթաթոշակներ՝ ռազմական ուսումնական հաստատությունների սաներին




    ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՓՈՍՏ © Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
    Top

    nerqaxaqak region worldnews nkr social partynews Archive Archive cat