Վերլուծություններ

Ադրբեջանը զիջում է Հայաստանին զինված ուժերի պատրաստվածության առումով

09.03.2012

Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը հրապարակել է «Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012 թվականին» զեկույցը, որում մանրամասն անդրադարձ է կա նաև Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայիս վիճակին:
Զեկույցում բրիտանացի փորձագետներն ընդգծում են ռուսական ազդեցությունը հայկական զինված ուժերում, սակայն և փաստում, որ հայ զինվորականներն ունեն լուրջ փորձ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունում և միջազգային խաղաղարար առաքելություններում:
«Ադրբեջանի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով հայկական զինված ուժերը հիմնականում կենտրոնացել են երկրի տարածքի պաշտպանության վրա: Չնայած հայկական ռազմական դոկտրինը հիմնականում կրում է ռուսական մտածելակերպի ազդեցությունը, սակայն երկրից դուրս իրականացվող ռազմական առաքելությունների, այդ թվում Աֆղանստանում միջազգային կոալիցիային ցուցաբերած աջակցությունը, նպաստում է, որ հայ զինվորականները դասեր քաղեն նաև իրենց գործընկերների հետ համագործակցությունից»,- նշվում է բրիտանական փորձագիտական զեկույցում:
Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի օդային ուժերը հիմնակում լուծում են տեխնիկական խնդիրները և օդային տարածքի պաշտպանությունը իրականացնում է Ռուսաստանի ռազմական ավիացիան` Հայաստանի տարածքում գտնվող ավիաբազայի միջոցով:
Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի վերջին տարիների «նվաճումներին»` ընդգծվում է, որ չնայած ռազմական ծախսերի շարունակական աճին` ադրբեջանական բանակը ձեռք է բերել մի շարք ժամանակակից զինատեսակներ, ինչպես օրինակ «С-300» համակարգեր, սակայն բոլոր այդ ձեռքբերումները չեն ազդում ադրբեջանական ուժերի պատրաստվածության ավելացման վրա:
Փորձագետների խոսքով, թեև ադրբեջանական բանակը բավականին ուժեղ կապեր ունի թուրքական բանակի հետ, սակայն այստեղ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան: 

← Վերադառնալ ցուցակին