Վերլուծություններ

Մեկ կենտրոն, հինգ շեշտադրումներ

16.03.2012

Մարտի 6-ին Պեկինում ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 11-րդ գումարման 5-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ արտգործնախարար Յան Ծեչիի մամլո ասուլիսը:

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ նա ասել է. "Ես կարծում եմ, որ տվյալ տարածաշրջանում խաղաղությունը, զարգացումը եւ համագործակցությունը հիմնական միտումն են հանդիսանում: Սա մարդկանց ընդհանուր հույսն է, որը չի կարելի կանգնեցնել... Մենք ողջունում ենք ԱՄՆ-ին այս տարածաշրջանում կառուցողական դերի ընդլայնման համար: Բացի այդ, իհարկե, ԱՄն-ը պետք է հարգի Չինաստանի շահերն այս տարածաշրջանում":
Չին-ռուսական հարաբերությունների մասին հարցին Յան Ծեչին ասել է, որ ընթացիկ տարում դրանք կարելի է ամփոփել "մեկ կենտրոն, հինգ շեշտադրում"արտահայտությամբ: Նշելով, որ ՉԺՀ նախագահ Հու Ծինթաոն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ, արտգործնախարարը նշել է, որ Չինաստանի կառավարությունը
անփոփոխ կերպով ռուսական կողմի հետ կխթանի բազմակողմ ռազմավարական գործընկերությունը:

Նա բացատրեց, որ "մեկ կենտրոն"ասելով հասկանում ենք բազմակողմ ներդրում եւ չին-ռուսական հարաբերությունների զարգացման ծրագրի իրականացում այս տասնամյակում:

Իսկ "հինգ շեշտադրումները"հետեւյալն են.
1. շփումների հաջող կազմակերպում եւ բարձր մակարդակով երկու երկրների ղեկավարների փոխայցելություններ,
2. փոխադարձ քաղաքական աջակցության ուժեղացում,
3. փոխշահավետ համագործակցության հետագա խթանում առեւտրի եւ տնտեսության, ռեսուրսների, գիտության եւ տեխնիկայի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում,
4. երկու երկրների հումանիտար փոխանակումների ուժեղացում, մանավանդ "Չինաստանում ռուսական զբոսաշրջության տարվա" հաջող անցկացում,
5. երկկողմ համագործակցության ուժեղացում միջազգային եւ տարածաշրջանային հարցերում:

Յան Ծեչին նշել է նաեւ, որ 2012-ում բավականին անելիքներ են սպասվում. Համագործակցության շանհայյան կազմակերպության շրջանակներում այն "Բարեկամ հարեւանների տարի"է, ինչպես նաեւ ՀՇԿ երկրորդ տասնամյակի առաջին տարին, ինչպես նաեւ այս տարի չինական կողմն է անցկացնելու ՀՇԿ համաժողովը, որի թեման է "Հարեւանների բարեկամության խորացում, կազմակերպության ապագայի պլանավորում":

Արմեդիա 

← Վերադառնալ ցուցակին