Վերլուծություններ

ԵվրԱզԷՍ-ը` որպես ԱՊՀ-ի տնտեսական զարգացման եւ ինտեգրացման շարժիչ

19.03.2012

Մոսկվայում ընթանում Է Եվրասիական տնտեսական հանրակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում կքննարկվեն եվրասիական տարածքում հետագա ինտեգրացման հարցերը: ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները, ինչպես նաեւ Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի՝ հանրակցությանն առընթեր դիտորդների կարգավիճակ ունեցող պետությունների նախագահները:

2000 թվականին ստեղծված հանրակցությունը կոչված Է միավորելու հետխորհրդային տարածքում ընդհանուր սահմաններ կամ ընդհանուր շահեր ունեցող մի շարք երկրների, կարգավորել առեւտուրը եւ նպաստել տնտեսական զարգացմանը:

2002 թվականի մայիսից ԵվրԱզԷՍ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ ունեն Ուկրաինան եւ Մոլդովան, 2003 թվականի հունվարից՝ Հայաստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն նաեւ Միջպետական ավիացիոն կոմիտեն, Զարգացման եվրասիական բանկը: Ուզբեկստանը վարվեց ինչպես միշտ. 2006 թվականի հունվարի 25-ին նա միացավ կազմակերպությանը, իսկ 2008 թվականի հոկտեմբերին կասեցրեց իր մասնակցությունը ԵվրԱզԷՍ-ի մարմինների աշխատանքին:

Ինչպես հայտնի Է, հունվարի 1-ից գործարկվել Է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Միասնական տնտեսական տարածությունը: Կրեմլում ակնկալում են, որ գագաթնաժողովի մասնակիցները որոշում կընդունեն պայմանագրի նախագծի բազային սկզբունքների մասին, որը նախատեսում Է ԵվրԱզԷՍ-ի վերակազմումը նոր ինտեգրացիոն միավորման: Դրա շուրջ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել 2011 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացած նախորդ գագաթնաժողովում: Նիստում նաեւ կքննարկվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ վերազգային մարմնի աշխատանքն սկսելու հարցերը, որը փետրվարի 1-ից ձեռնամուխ Է եղել Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան «եռյակի» ձեւաչափով ինտեգրացիոն գործընթացների կառավարմանը, որոնք ստեղծել են Մաքսային միություն եւ Միասնական տնտեսական տարածություն: Ապագայում սպասվում Է Մաքսային միության անդամ պետություններում անձնագրային-այցագրային հսկողության միասնականացում, որն ուղղված կլինի երեք երկրների տարածքով քաղաքացիների ազատ տեղաշարժման ապահովմանը:

Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ինտեգրացիոն կառույցներին այլ երկրների, ներառյալ ԵվրԱզԷՍ-ի գծով գործընկերների՝ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միանալը, «եռյակի» ղեկավարները հնարավոր են համարում, բայց դա պայմանավորում են գոյություն ունեցող պայմանագրային-իրավական բազայի պահանջները կատարելու նրանց Էկոնոմիկաների պատրաստ լինելու հետ:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել Է, որ ներկայում Ուկրաինան պատրաստ չԷ անդամակցելու ԵվրԱզԷՍ-ին: «Մենք հետեւում ենք այդ տնտեսական կազմավորման գործունեությանը, բայց դա դյուրին ճանապարհ չԷ եւ, իհարկե, հարկավոր Է քաղաքական մեծ կամք ունենալ դրանով գնալու համար: Այն, որ մեր հարեւանները գնացին այդ ճանապարհով, մենք ողջունում ենք, բայց ինքներս այսօրվա դրությամբ պատրաստ չենք կոնկրետ պատասխան տալ: Դա ինտեգրացիոն գործընթաց Է, բայց Ուկրաինան դրանից դուրս Է ընկել գրեթե հինգ տարով, հնարավոր Է՝ նույնիսկ ավելի երկար ժամանակով: Եվ քանի որ մենք չափազանց շատ ենք հետ մնացել, առայժմ չգիտենք՝ ընթացակարգային առումով ինչպես մտնել այդ գործընթացի մեջ, այսինքն՝ մեզ համար դեռեւս հասկանալի չեն Ուկրաինայի անդամակցման պայմանները: Մենք փաստաթղթերի պատրաստման մասնակիցներ չեն եղել եւ այսօր պատրաստ չենք ասել, թե դրանք որքանով են համապատասխանում մեր ազգային շահերին եւ ինչ արդյունք կլինի: Հնարավոր Է, որ ինչ-որ ժամանակ անց մենք կտեսնենք արդյունքը, թեկուզեւ սկզբնական, որով հնարավոր կլինի գնահատել, թե դա ինչ Է տալիս պետություններին, ինչպես Է ազդում ինքնիշխանության վրա»,-ասել Է Յանուկովիչը:

Ինչ վերաբերում Է Հայաստանին, ապա ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը խնդրահարույց Է դարձնում կազմակերպությանը նրա անդամակցելը: Այդուամենայնիվ, ԵվրԱզԷՍ-ի երկրները Հայաստանի առեւտրական գործընկերներն են, եւ նիստին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունն ավելի քան հասկանալի Է ու արդարացված: Նշենք, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամագրվելուց հետո, որի անդամ Է արդեն Հայաստանը, համագործակցությունն արդեն ԱՀԿ-ի շրջանակներում մեծ ազդեցություն կգործի ինտեգրացիոն գործընթացների վրա:

Էկոնոմիկան երկրներին ավելի լավ Է միավորում, քան քաղաքական դաշինքները, եւ տվյալ դեպքում ԵվրԱզԷՍ-ը կարող Է անել այն, ինչ ոչ միշտ Է հաջողվում ԱՊՀ-ին: Ճիշտ Է, տնտեսական զարգացման տարբերությունը կարող Է մի քանի երկրների կախման մեջ դնել առավել ուժեղ ու զարգացած երկրներից, բայց դա տեղի Է ունենում ամբողջ աշխարհում: Միանգամայն հավանական Է, որ հենց տնտեսական անկախությունն ի նկատի ուներ Ուկրաինայի նախագահը, երբ խոսում Էր ինքնիշխանության մասին: Հետխորհրդային տարածքում առայժմ Ռուսաստանն Է հանդես գալիս որպես ուժեղ տերություն եւ դրա հետ պետք Է հաշվի նստել:

armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին