Նախագահ

ՀՀԿ կանանց խորհուրդը սեմինար - դասընթաց է անցկացրել ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպություններում

31.01.2013

  ՀՀԿ կանանց խորհրդի կողմից անցկացվող "Ինչպես կազմակերպել քարոզարշավ" խորագիրը կրող սեմինար - դասընթացը հունվարի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպություններում: Հանդիպման մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Երևանի քաղաքապետարնի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀԿ Շենգավիթի կանանց խորհրդի նախագահ Արմինե Վարդանյանը, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության նախագահի տեղակալ Արայիկ Աբրահամյանը, կանանց խորհրդի անդամներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեց և ամփոփվեց աշխատանքային ծրագիր, քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև դասընթաց քարոզարշավ անցկացնելու վերաբերյալ: Վաղը հանդիպումը նախատեսված է Արմավիրի մարզի ՀՀԿ տարածքային գրասենյակում:

← Վերադառնալ ցուցակին