Կուսակցության խորհուրդը

Ավագյան Կարեն Կառլենի

Ավագյան Կարեն Կառլենի

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր

Ծնվել է 1974թ. դեկտեմբերի 6-ին Երեւանում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

2001թ.` ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան:

2001-2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում, ընդ որում, 2003-2004թթ.` Ա.Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում: Դատական բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

2003-2005թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ:

2002-2004թթ. աշխատել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնում` որպես ավագ լաբորանտ, 2004-2006թթ.` ասիստենտ, 2006 թվականից` դոցենտ:

2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական:

2006թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի մեդալով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):

19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: