Հարցազրույցներ

Կանանց տոնին նվիրված միջոցառումները շարունակվում են

07.03.2012

Կանանց միջազգային տոնի նախօրեին ՀՀԿ կանանց կազմակերպությունը և Երևանի քաղաքապետը կազմակերպել են կանանց նվիրված միջոցառում: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկաների համար պատրաստվել էր Բերթոլդ Բրեխտի <<Կովկասի կավճե շրջան>> ներկայացումը: ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ երեկոյի ընթացքում սպասվում են շնորհավորանքներ <<Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես կգա ուղերձով, կլինեն պարգևատրումներ ՀՀԿ շնորհակալագրերով: Միջոցառմանը կմասնակցեն նաև մեր կուսակցական տարբեր տարածքային կազմակերպություններից հրավիրված կանայք, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ>>: Նա ավելացրեց նաև, որ միջոցառման ավարտին կանայք կստանան խորհրդանշական նվերներ: 

← Վերադառնալ ցուցակին