Հարցազրույցներ

Արաբկիրի տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը կանանց ակտիվի հետ

04.02.2013

Փետրվարի 4-ին Արաբկիրի տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը կանանց ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության նախագահ Հրայր Անտոնյանը, կանանց խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը, կանանց խորհրդի անդամներ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին և ամփոփվեցին Արաբկիրի կանանց խորհրդի կառուցվածքը , աշխատանքային ծրագիրը, քարոզարշավի ընթացքը, կանանց մասնակցությունը և հետագա անելիքները: 

Հաջորդ հանդիպումը նախատեսված է ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության կանանց հետ:

← Վերադառնալ ցուցակին