Հարցազրույցներ

Իշխանությունը վախենում է պատերազմից և պատրաստ է ցանկացած զիջումների

20.10.2021

 Իշխանությունը վախենում է պատերազմից և պատրաստ է ցանկացած զիջումների: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

 
Նրա համոզմամբ, Փաշինյանը պատերազմից խուսափելու համար հող է տալիս, բայց վիճահարույց հարցերի համար ուրիշ շատ լուծումներ կան, պարզապես ճիշտ բանակցել է պետք։
 
 Զաքարյանի կարծիքով, այլևս Հայաստանը չի որոշում իր սահմանները, մեր փոխարեն որոշում են ու պարտադրում։
Խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին՝ Զաքարյանն այն համոզմունքը հայտնեց՝ մարդիկ սկսել են հասկանալ, որ կապիտուլյանտը կործանում է երկիրը։ «Մեր ժամանակ Գորիսը խորը թիկունք էր, իսկ կապիտուլյանտի օրոք՝ խոցելի շփման գիծ, իսկ ժողովուրդը այս փոփոխությունը զգում է իր մաշկի վրա»,-նշեց Զաքարյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին