Հարցազրույցներ

Արևմուտքը օգտագործում է Նիկոլին ՌԴ-ի դեմ` աչք փակելով կոռուպցիայի և տարբեր արատների վրա. Զաքարյան

15.02.2023

 Արևմուտքը օգտագործում է Նիկոլին ՌԴ-ի դեմ` աչք փակելով կոռուպցիայի և տարբեր արատների վրա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Զաքարյանի համոզմամբ, Հայաստանը ՌԴ-ի դեմ օգտագործվում է որպես երրորդ ջութակ, Արևմուտքն ամեն ինչ անում է Մոսկվային դուրս մղելու համար տարածաշրջանից և այդ նպատակի համար որոշակի դերակատարություն է ստանձնել նաև Փաշինյանը։

 
 

 

Ըստ Զաքարյանի՝ «նիկոլիզմը» ՀՀ թշնամին է։ Բանախոսի կարծիքով, Թուրքիային և թուրքերին օգնելը ու հումանիտար օգնություն ուղարկելը քաղաքական արժեք չունեն, դա ոչինչ չի նշանակում և Թուրքիայի մոտեցումը չի փոխվելու։ 

 

24news.am

 

← Վերադառնալ ցուցակին