Հարցազրույցներ

Արցախցիների անցուդարձը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ լեգիտիմացնում է անցակետի առկայությունը․ Տիգրան Աբրահամյան

06.06.2023

 ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է՝ անընդունելի է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արցախահայության անցուդարձը Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետով։ «Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արցախցիների այցերն ինքնին լեգիտիմացնում են ադրբեջանական անցակետի աշխատանքը, որովհետեև երբ խաղի կանոններն ընդունվում են, հետագայում հակադարձելը դառնում է շատ դժվար»,- ասում է Տիգրան Աբրահամյանը և հայտնում ճանապարհով երթևեկելու վերաբերյալ հայ-ադրբեջանական հնարավոր պայմանավորվածությունների մասին։ «Իմ տպավորությունն այն է, որ ՀՀ-ի և Արցախի իշխանություններն Ադրբեջանի հետ երրորդ կողմի միջնորդությամբ եկել են համաձայնության, որ ադրբեջանական անցակետով շարժը պետք է, դա բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծում։ Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիներն այնտեղով անցնող մեր հայրենակիցներին հորդորում են սեփական մեքենաներով գնալ և գալ՝ ասելով, որ կարող եք ձեր մեքենաներով երթևեկել»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան
factor.am

← Վերադառնալ ցուցակին