Հարցազրույցներ

Իշխանությունը կուլիսներում քննարկում է հայտարարվածից ավելի շատ տարածքներ հանձնելը. Աբրահամյան

06.06.2023

 Շատերը չեն հասկանում և հարցնում են՝ եթե Հայաստանում 2018 թվականին իշխանության է եկել մի ուժ, որը պատրաստ է հանձնել ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի բնակավայրերը, այդ դեպքում ինչու է Ադրբեջանը սպառնում ուժի կիրառմամբ կամ գնում շանտաժի ճանապարհով։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերից հետո ընդլայնում է իր պահանջները։ Այս մասին «AntiFake Զրույց» հաղորդման ընթացքում Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

 

Խոսելով Փաշինյանի Թուրքիա կատարած այցի մասին և պատասխանելով այն դիտարկմանը, որ իշխանական քարոզչությունը փորձում է հավասարություն դնել նախկին նախագահների ժամանակ բանակցություններում թշնամու հետ ժպիտով հարաբերվելու և Փաշինյանի կողմից Ալիևի հետ ջերմ զրույցի միջև՝ Աբրահամյանը նշեց, որ այն ժամանակվա գործընթացները այսօրվա գործընթացների հետ աղերս չունեն:

«Եթե միայն վերցնենք 2018 թվականին նախորդած տասնամյակը՝ Երրորդ նախագահի ժամանակաշրջանը, պետք է նայել, թե ինչ էր դրված բանակցային գործընթացի հիմքում, որոնք էին Ադրբեջանի կողմից ընդունված աշխատանքային փաթեթները, ինչ ուներ հայկական կողմը 2018-ից առաջ և 2020-ից հետո: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախորդ տասնամյակում՝ մինչև 2018 թվականը, ընդունել էր ինքնորոշման իրավունքի սկզբունքը որպես աշխատանքային փաստաթղթի հիմք և այն, ինչ կա այսօր, դրանք նույնիսկ համեմատելու չեն»,– ասաց Աբրահամյանը։

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

← Վերադառնալ ցուցակին