Լուրեր

ՀՀԿ նախընտրական ծրագրի գերակայաություններն են լինելու` սոցիալական անհավասարության վերացումը, ժամանակակից աշխատատեղերի ստեծումն ու գյուղատնտեսության զարգացումն է

21.02.2012

Վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումները շարունակվել են Արմավիրում` տեղի կուսակիցների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ: Հանդիպմանը Տիգրան Սարգսյանն անդրադարձել Է նոր արդյունաբերական ռազմավարությանը, որի նպատակն է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով ստեղծել ժամանակակից աշխատատեղեր: «Մենք պարտավոր ենք զբաղվել արդյունաբերությամբ, վերականագնել մեր արդյունաբերական համբավը` արդյունաբերական ճյուղային քաղաքականությւան միջոցով»,- ասել է նա:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի վերաբերյալ` վարչապետը նշել է, որ պետությունը շարունակելու է սուբսիդավորել սերմերի, դիզվառելիքի և պարարտանյութի ծրագրերը: Նա նշել է, որ արդեն իսկ հանրապետություն է ներկրվել պարարատանյութի առաջին խմբաքանակը, որի մեկ պարկը գյուղացիական տնտեսություններին է տրամադրվելու 6 հազար դրամով, շուկայական 8-9 հազար դրամի փոխարեն: «Մեր նպատակն է սերմաբուծության ծրագրով սերմերի տարեկան արտադրությունը հասցնել 30 հազար տոննայի, որն ամբողջությամբ կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը: Հայաստան ներկրվող պարարատնայութի քանակական էլ կազմելու է 25 հազար տոննա, որը ևս կբավարարի ամբողջ պահանջարկը»,- ասել է վարչապետը:
Համաշխարհային բանկի օժանդակությամբ հանրապետության առավել կարիքավոր 55 համայնքների գյուղացիական տնտեսությունների գյուղտեխնիկայի ձեռքբերման ֆինանսական միջոցների 50 տոկոսը կտրամադրի պետությունը: «Պետությունը ծրագիր է մշակում ստեղծել բելառուսական և ռուսական լիզինգային ընկերություններ, որոնք հնարվորություն կտան նաև ցածր տոկոսադրույքներով վարկերի միջոցով ձեռք բերել տրակտորներ և կոմբայններ: Նման պայմանավորվածություն արդեն իսկ ձեռք է բերվել ՌԴ-ի և բելառուսի հետ»,- ասել է վարչապետը
Նա նշել է, որ ՀՀԿ նախընտրական ծրագիրն ուղղված է լինելու սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացմանը: «Սոցիալական անհավասարությունը ծնվում է երկու պատճառով` կրթության և աշխատատեղերի անհասանելիության պատճառով: Այսօր անապահով ընտանիքների երեխաների միայն 10 տոկոսն է ընդունվում բուհ: Պետությունը պարտավոր է միջամտել և լուծել այս խնդիրը: Անապահովների համար ստեղծվելու են կրթույթւոն ստանալ արտոնյալ պայմաններ` կրթությունը հասանելի դարձնելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀԿ նախընտրական ծրագրով տարածքների համաչափ զարգացման նպատակով առաջիկա 5 տարիների ընթացքում կապիտալ ներդրումները կուղղվեն մարզեր: «Մարզերում մենք պետք է ապահովենք զարգացման առաջանցիկ տեմպեր: Բազմաթիվ ֆունկցիաներ Երևանից պետք է տեղափոխվեն մարզկենտրոններ»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով միջհամայնքային ճանապարհների կառուցմանը` նա նշել, որ այդ նպատակով համաշխարհային բանկից առաջիկայում հատկացվելու է 30 մլն դրամ: «Ճանապարհները գյուղի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն են: Միջհամայնքային ճանապարհների խնդիրը մեր գերակայությունն է և նախընտրական ծրագրով էապես բարեալավվելու են դրանք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով` կմշակվի երիտասարդ ընտանիքների բնակարան ձեռք բերելու ազգային ծրագիր: «Նման ծրագիր արդեն իսկ գործում է, որի նպատակն է հիփոթեքային վարկերի միջոցով օժանադակել երիտասարդների բնակարանների ձեռք բերումը: Մարզերում վարկերի տոկոսադրույքները պետությունը սուբսիդավորում է 4-6, իսկ մայրաքաղաքում` 2 տոկոսով: Ազգային ծրագիր կազմելիս կուսումնասիրենք նաև բնակարանի արժեքի մայր գումարի մի հատվածի ֆինանսավորման հարցը»,- ասել է վարչապետը:
Նա տեղեկացրել է նաև, որ հիմնվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ, որով նորակառույց շենքերի բնակարանները կտրամադրվեն սոցիալապես խոցելի խավերին: Ընդ որում, բնակարանները պատկանելու են պետությանը և կառուցվելու են ոչ թե Երևանում, այլ մարզերում: Արդեն իսկ Մարալիկում այդ ծրագրով կառուցվում են 4 բազմաբնակարան շենքեր:
Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ն համալրած արմավիրցիներին անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսերը` համոզմունք հայտնելով, միասին հնարավոր կլինի հաղթահարել առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները:

← Վերադառնալ ցուցակին