Լուրեր

Ամփոփվեց ընթերցանության մրցույթի արդյունքները

22.02.2012

Փետրվարի 22-ին Ա.Բաբաջանյան համերգասրահում Երևանի քաղաքապետարանի, <Էդիթ-պրինտ> կազմակերպության և ՀՀԿ Կանանց խորհրդի մասնակցությամբ ³Ù÷á÷í»ó <Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛> ընթերցանության հանրապետական մրցույթը, որը նվիրված էր 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին: 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ մասնակցել են մրցույթին, 800-ը անցել են կիսաեզրափակիչ, հաղթող ճանաչվեցին 55-ը, որոնց մեծ մասը մարզերի և գյուղական բանկավայրերի դպրոցների սաներ են:
55 հաղթող մասնակիցներից 41-ը արժանացել են խրախուսական պարգևների և ՀՀԿ կանանց խորհուրդի կողմից ստացել գրքեր ու բառարաններ: Տարիքային երկրորդ խմբի հաղթողը Երևանի քաղաքապետարանից որպես պարգև ստացավ netbook, իսկ 14 մասնակիցներ զբաղեցրեցին մրցութային և հատուկ մրցանակային տեղեր: 

← Վերադառնալ ցուցակին