Լուրեր

Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ

16.03.2012

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհավորել նրանց կուսակցությանն անդամակցելու կապակցությամբ և հանձնել ՀՀԿ անդամատոմսերը:

Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր և բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: Նույնքան ուժեղ են դառնում իրենք՝ անհատ կուսակցականները: Նախագահի խոսքով, որպես մասնագետներ և պետության քաղաքացիներ նրանք հնարավորություն են ստանում ավելի արդյունավետ օգտագործել իրենց ներուժն ու կարողությունները և գաղափարակից ընկերների հետ միասին այդ ամենը ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության: «Ինձ համար թանկ է ձեր որոշումը, հատկապես, որ այն կայացրել եք հիմա՝ այս կարևորագույն պահին, երբ մենք գնում ենք լրջագույն բարեփոխումների: Այսպիսի պահին պատասխանատվությունից չխուսափելն արդեն որակական մեծ հատկանիշ է, և այդ որակը մենք մշտապես պետք է գնահատենք ցանկացած մարդու, ցանկացած կուսակցականի մեջ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետական կուսակցության նոր անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, հավաստիացնելով, որ պատվով կկրեն ստանձնած քաղաքական պատասխանատվությունը, իրենց կարողությունները, փորձն ու գիտելիքները ներդնելով ՀՀԿ ծրագրերի իրականացման գործում՝ այդպիսով նպաստելով նաև մեր պետության զարգացմանն ու հզորացմանը: 

Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամագրվող անձանց ցանկ`

  1. Բաբլոյան Արա - ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  2. Եսայան Մարգարիտ -“Առավոտ”օրաթերթի լրագրող
  3. Պետրոսյան Շուշան - մշակութային գործիչ
  4. Աբրահամյան Գագիկ -Պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողով
  5. Դալլաքյան Վիկտոր- ՀՀ ԱԺ պատգամավոր, պետական -իրավական հարցերի      մշտական հանձնաժողով
  6. Հակոբյան Հակոբ - ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
  7. Վարագյան Մխիթար ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով
  8. Գաբրիելյան Վաչե - ՀՀ ֆինանսների նախարար
  9. Թովմասյան Հրայր - ՀՀ արդարադատության նախարար
  10. Անդրեասյան Անդրանիկ - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ
  11. Հովսեփյան Ռուբեն  - Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
  12.  Մարկոսյան Վրեժ -  “Տիգրան Մեծ” հրատարակչության գլխավոր տնօրեն, “Նիգ-Ապարան” հայրենակցական բարեգործական ՀԿ
  13. Մուրադյան Մուրադ - “Ալկամար” ՍՊԸ, ՀՀ բնապահպանության նախարար, 2000-2001թթ.
  14. Սահակյան Արման -  Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ, “Սովռանո” ՍՊԸ
  15. Ֆարմանյան Սամվել -  Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն
  16. Հովհաննիսյան Արփինե -  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս
  17. Զորյան Հրայր - ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
  18. Թոփչյան Հակոբ -  ՀՀ ԱՆ, “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի”տնօրեն
  19. Թոփչյան Ռուբեն -   ՙՄասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն՚ հիմնադրամի տնօրեն
  20. Ղազարյան Կարեն - “Շարմ”հոլդինգի տնօրեն
  21. Ղազարյան Վահե -  “Արմենիա”հեռուստաընկերություն, պրոդյուսեր
  22. Մակարյան Վարդան -  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
  23. Հարությունյան Տիգրան -   ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
  24. Հարությունյան Արթուր -  ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի ՀՏ ստուգումների բաժնի պետ
  25. Մանուկյան Գագիկ -  “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ”բժշկական կենտրոնի Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ
  26. Մկրտչյան Գագիկ - “Արմենիա”հեռուստաընկերություն, խմբագիր
  27. Մինասյան Գրիգոր -   ՀՀ արդարադատության նախարարություն ՙԻրավաբանական ինստիտուտ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական
  28. Մկրտչյան Վահրամ -  Պատվականի “Բարեպաշտ սերունդ”հիմնադրամի տնօրեն, Հայաստանի ժողովրդավարական ազատական միության վարչության նախագահ, 2009-2012թթ.
  29. Մուրադյան Սամվել -   “Ավիաինֆոտել”ՓԲԸ գլխավոր ճարտարագետ
  30. Թումանյան Սարգիս -  “ՍՏԲ” ՍՊԸ և “ՍՊԱՌ”, հիմնադիր
  31. Սարուխանյան Գագիկ - Գործարար, հայ-իտալական “Գլորիա-Սարտիս”համատեղ ձեռնարկություն
  32. Տանանյան Արմեն -  “Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն”ՓԲԸ-ի փոխտնօրեն
     

 

← Վերադառնալ ցուցակին