Լուրեր

ՀՀԿ-ն հավատում է ցուցակում ընդգրվկած բոլոր անդամներին

22.03.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն ընտրվել է մեկ սկզբունքով` շարունակել բարեփոխումների շարքը: Մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ անցած հինգ տարիների ընթացքում բարեփոխումների նպատակը եղել է ամրապնդել պետության հիմքերը, իսկ դրանց հիմքում քաղաքացու բարեկեցությունն է:
«Ցուցակում ընդգրված են մարդիկ, ովքեր կարող են իրականացնել այդ գործառույթը: ՀՀԿ-ն հավատում է իր ցուցակում ընդգրվկած բոլոր 250 անդամներին»,-ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ իրենք չեն գնում ընդդեմ որեւէ գաղափարախոսության, այլ` հանուն դրա: Ցուցակի առաջին 15-ը կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիներն են, այնուհետեւ մարդիկ, ովքեր սատարում են ՀՀԿ-ին եւ հավատում նրան: Ցուցակը շարունակում են պատգամավորները, տարածքային կառույցների ներկայացուցիչներն ու մտավորականները:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որի հետ ժողովուրդ կապում է իր խնդիրների լուծումը:

armenpress.am  

← Վերադառնալ ցուցակին