Լուրեր

Սերգեյ Լավրովը Երևանից կմեկնի Բաքու

26.03.2012

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով երկօրյա այցով Հայաստան է ժամանելու ապրիլի 2-ին, այնուհետև կմեկնի Բաքու: Լավրովի այցն Ադրբեջան նախատեսված է ապրիլի 3-ին: ՌԴ արտգործնախարարը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:
Բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ՌԴ գործողությունները` ուղղված խնդրի լուծմանը, ինչպես նաև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հետագա գործունեությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցների դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ բանակցությունների ընթացքոմ քննարկվելու է նաև Իրանի խնդիրը: 

← Վերադառնալ ցուցակին