Լուրեր

ՀՀԿ առաջնորդը նշեց, որ Հայաստանը գնում է լրջագույն բարեփոխումների ճանապարհով

27.04.2012

Բախտը չի ժպտում նրանց, ովքեր վատատես են, քանի որ բախտն էլ յուրապես արդար է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 27-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Ձեզ կոչ եմ անում միասնության, քանի որ շատերն իրենց հարց են տալիս, թե ինչ կարող եմ անել ես միայնակ` ընդգծելով, որ մեկը բախտ ունի, մյուսը` ոչ: Միաժամանակ շատերն էլ համարձակվում են իրենք իրենց դասել բախտ չունեցողների շարքերում: Բախտը, իհրակե լավ բան է, սակայն այն ժպտում է միայն նրանց, ովքեր առավոտ շուտ են արթանանում ու ովքեր հավատում են սեփական աշխատանքին: Նրանք հավատում են, որ իրենց բախտը բերելու է»,- նշեց Սերժ Սարգսյանը` վստահեցնելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր խորհրդարանական ընտրություններից հետո սպասել լուրջ փոփոխությունների:

ՀՀԿ առաջնորդը եղավ նաև Ստեփանավանում, որտեղ ընտրողների հետ հանդիպեց քաղաքի կենտրոնական հրապարակում: «Նախընտրական այս շրջանում հանդիպել ենք տարբեր համայնքների բնակիչների հետ ու ծանոթ ենք իրականացված աշխատանքների հետ: Այստեղ` Ստեփանավանում մենք դեռևս զգալի գործեր ունենք անելու, քանի որ ոչ վաղ անցյալի լուրջ տնտեսական կարողություններով քաղաքը կորցրել է իր իրական հնարավորությունները»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ժամանակն է գնալու լրջագույն բարեփոխումների ճանապարհով` զարգացնել տնտեսական ենթակառուցվածքները, ստեղծել պայմաններ աշխատատեղերի համար:

«Նման քայլեր արդեն արվել են, սակայն դրանք չեն գնահատվում բավարար ու դեռ արվելու են»,- ընդգծեց Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին