Լուրեր

ԵԱՀԿ-ն Բերքաբեր և Դովեղ բնակավայրերի սահմանագծի դիտարկում կանցկացնի

28.04.2012

 ՀՀ Տավուշի մարզում` Բերքաբեր և Դովեղ բնակավայրերի մերձակայքում ապրիլի 30-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկում: Այս մասին  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տավուշի մարզի Դովեղ գյուղն ապրիլի 25-ին` ժամը 12-ի սահմաններում, շուրջ 40 րոպե գտնվել է ադրբեջանական նշանառուի գնդակոծման տակ: Վնասվել են գյուղի մանկապարտեզը և համայնքի բնակչին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան, պտղատու ծառեր, բնակելի տների տանիքներ: Իսկ ապրիլի 27-ին Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ: Երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:

← Վերադառնալ ցուցակին