Լուրեր

«Մենք մեր բացթողումների եւ ձեռքբերումների տերն ենք». Սերժ Սարգսյան

29.04.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակչության հետ: ՀՀԿ ղեկավարը նշեց, որ կուսակցությունը ազնիվ է եղել իր նպատակներում եւ գործերում: «Մենք ունեցել ենք բացթողումներ, սակայն տեր ենք եղել դրանց, ինչպես նաեւ ձեռքբերումներին: ՀՀԿ-ն ավելին ունի անելու, քանի որ ամենահզորն է իր փորձով եւ ժողովրդականությամբ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ չկա որեւէ համայնք, որի հարցերին ՀՀԿ-ն անդրադարձած չլինի, եւ չկա մի տեղ, որտեղ չզգան բարեփոխումների կարիք: Փոփոխությունները պետք է լինեն ընդհանուր, որպեսզի ազդեցությունը զգալի լինի անմիջական եւ հարակից ոլորտներում:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արժանի է արժանապատվությամբ վաստակել իր ապրուստը:

«Որտեղ հնարավոր է, ներմուծումը փոխում ենք տեղական արտադրանքով: Մեր նպատակներից է կերպարանափոխել մեր տնտեսությունը: Մենք չունենք նավթ եւ գազ, սակայն հարուստ ենք մեր մարդկային ռեսուրսներով»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ դիմադրել ենք որոշ հարեւանների թշնամանքին եւ հարձակումներին, պայքարել ենք բնության արհավիրքներին այն պայմաններում, երբ մյուսները թեւաթափ էին եղել: ՀՀԿ-ն գլխավորել է պայքարը տարիներ շարունակ:

Սարգսյանը վստահեցրեց, որ կուսակցության նպատակները շատ լուրջ են, եւ մարալիկցիներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին`շարունակելով երկրի զարգացումը:

← Վերադառնալ ցուցակին