Լուրեր

ՀՀԿ ղեկավարը գտնում է, որ առաջին հերթին պետք է վերացնել սոցիալական անհավասարություն ծնող պատճառները

29.04.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Ամասիայի բնակչության հետ: Սարգսյանը նշեց, ազատ ընտրություններով ընտրված իշխանությունները կարող են կարեւոր որոշումներ ընդունել եւ երկիրն առաջ տանել:

«Վերջին տարիներին իշխանություններին չի հաջողվել ամբողջովին իրականացնել նախատեսված ծրագրերը: Մենք ինքներս էլ մեր աշխատանքից գոհ չենք, քանի որ անելիքներ դեռ շատ կան եւ դուք ավելիին եք արժանի»,-նշեց Սարգսյանը: Նրա խոսքով` շուրջը նայելով` հնարավոր կլինի նկատել, որ կան փոփոխություններ եւ զարգացումներ:

«Հաջորդ հինգ տարիների ընթացքում իշխանությունները պետք է հետեւողական քայլեր ձեռնարկեն՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարեփոխման ուղղությամբ: Այս առումով կարեւոր են նոր աշխատատեղերի բացումը եւ բարձր վարձրատրությունը»,-ասաց ՀՀԿ ղեկավարը: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ ոչ թե մարդիկ աշխատանք փնտրեն, այլ գործատուն աշխատող փնտրի: Իսկ տարեցների տրվող թոշակները պետք է բարձրացվեն, եւ սոցիալական անհավասարություն ծնող պատճառները պետք է վերացվեն:

Անդրադառնալով մայիսի վեցին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին` Սարգսյանը ամասիացիներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել եւ աջակցել ՀՀԿ-ին, քանի որ յուրաքանչյուրի քվեն շատ կարեւոր է:

← Վերադառնալ ցուցակին