Լուրեր

Սերժ Սարգսյանը Գողթ համայնքում ծանոթացավ վարդերի բուծման ջեմոցային տնտեսության աշխատանքներին

30.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 30-ին Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղավ «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցային տնտեսությունում, որտեղ ծանոթացավ վարդերի բուծման լայնածավալ աշխատանքների ընթացքին: «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցային տնտեսությունը տեղակայված է Կոտայքի մարզի Գողթ համայնքի վարչական տարածքում: Ջերմոցի ընդհանուր տարածքը մոտ 2 հա է, իսկ արտադրության համար նախատեսված բերքատու տարածքը 1,2 հա:

«Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցի նախագծող, սարքավորումների մատակարար և կառուցող հոլանդական «Դալսեմ» ընկերությունն արդեն 8 տասնամյակ մասնագիտացված է բարձրորակ ջերմոցների կառուցման գործում` աշխարհի տարբեր երկրներում:

Ջերմոցի կառուցվածքային առանձնահատկությունները և վարդի բարձրակարգ սածիլի գործածումը հնարավորություն են ընձեռում գործունեության առաջին երկու տարիներին ստանալ վաճառքի լիովին պիտակի Ա դասի շուրջ 16 վարդ` 1 քմ-ից, իսկ հետագա տարիներին բերքատվությունը կանխատեսվում է, որ կհասնի 180 վարդի` 1 քմ-ի հաշվով:

«Էկոտոմատո» ՓԲԸ-ն նախատեսում է ողջ արտադրանքն ուղղել դեպի արտահանման շուկաներ, մասնավորապես` ՌԴ: Վերջինս ունի հսկայածավալ շուկա, որտեղ ընկերությունն արդեն ունի դիստրիբուցիայի կազմակերպման համաձայնություններ:

← Վերադառնալ ցուցակին