Լուրեր

ՀՀ Նախագահը ծանոթացավ Հրազդանի քաղաքային պոմպակայանում իրականացված աշխատանքներին

02.05.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Հրազդան քաղաքի ջրամատակարարման պոմպակայաններում իրականացված աշխատանքների հետ:

 «Մաքրավան-2» պոմպակայանում Հրազդան քաղաքի համար տեղադրված հնամաշ պոմպերի էլեկտրաէներգիայի ծախսը կազմում էր 800 հազ. ԿՎՏ/ամիս: Ծրագրի իրականացումից հետո նոր տեղադրված պոմպերի էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է 530 հազ ԿՎՏ/ամիս: Էլեկտրէներգիայի ամսական խնայողությունը կազմում է մոտ 6. 8 մլն դրամ:

2012-2016 թվականների ընթացքում ԱԶԲ ֆինանսավորմամբ նախատեսվող 2-րդ ծրագրի շրջանակներում մոտ 1.2 մլն ԱՄՆ դոլար ներդրումային գումարի սահմաններում կիրականացվի Հրազդան քաղաքի բաշխիչ ցանցի մնացած` մոտ 35 կմ ջրագծերի և հիմնականում բազմաբնակարան շենքերի մուտքագծերի փոխարինում, որի արդյունքում ակնկալվում է ամբողջ քաղաքն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Հրազդան քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է «Մաքրավանի» աղբյուրներից սնվող «Մաքրավան-2» պոմպակայանում տեղադրված 2 խումբ պոմպային ագրեգատների միջոցով: Մոտ 48 կմ ընդհանուր երկարությամբ DN300-DN500 մմ տրամագիծ ունեցող պողպատե ջրատարներով ջուրը մղվում է քաղաքի Հարավային և Հյուսիսային գոտիներ: Վերջինս կառուցվել է 1960-70-ականներին, ու ունի մոտ 145 կմ երկարություն: Մինչև ծրագրերի իրականացումը` մատակարարվող 460 լ/վրկ ջրաքանակի և բաշխիչ ցանցում առկա 93 տոկոս հոսակորուստների արդյունքում ջրամատակարարման տևողությունը օրեկան կազմում էր 6 ժամ:

← Վերադառնալ ցուցակին