Լուրեր

Վարչապետն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

03.05.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորած պատվիրակությանը:
Պարոն Գարկունը շնորհակալություն է հայտնել վարչապետ Սարգսյանին ԱՊՀ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրելու համար: Նա տեղեկացրել է, որ առաքելության կազմում ընդգրկված է 173 դիտորդ և մանրամասներ ներկայացրել ապրիլի 16-ից հանրապետության ողջ տարածքում իրականացված մոնիթորինգի ընթացքի վերաբերյալ: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը կարևորել է նախընտրական քարոզարշավի հանգիստ ընթացքը, ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների համար զանգվածային լրատվության միջոցներով հավասար պայմանների ապահովումը, կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների բաց և թափանցիկ աշխատանքը: Նա շնորհակալություն է հայտնել իրենց աշխատանքներին ցուցաբերած օժանդակության համար և ՀՀ վարչապետին փոխանցել ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի ողջույնները:
Կառավարության ղեկավարը ընդգծել է ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքի կարևորությունը. «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի այս ընտրությունները որակապես տարբերվեն նախորդներից,և ձեր ներկայությունը լուրջ աջակցություն է օբյեկտիվ տեղեկատվության տրամադրման առումով»:
Զրուցակիցները քննարկել են նաև մայիսի 30-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին