Լուրեր
Հանդիպում ՌԴ Պետական դումայի պատգամավորների հետ
05.05.2012
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ խորհրդի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանն ընդունեցին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավորներին, որոնք ՀՀ-ում են գտնվում դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Պատվիրակության կազմում էին ՌԴ Պետդումայի պատգամավորներ Կազբեկ Տայսաևը, Տատյանա Ալեքսեևան, Ալեքսանդր Բալբերովը, Ալեքսանդր Իլտյակովը, Հովհաննես Օհանյանը, Սվետլանա Մակսիմովան, Նատխո Ռազիետը, Մարինա Նազորովան, ինչպես նաև Պետական դումայի աշխատակազմի ներկայացուցիչներ: Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը ներկաներին ծանոթացրեցին նախընտրական իրավիճակի հետ, խոսվեց իրականացված աշխատանքների և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը հնչեցրին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին հստակ պատասխաններ:
