Լուրեր

Հարգանքի տուրք հերոսների հիշատակին

09.05.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել է <<Հաղթանակ>> զբոսայգի:Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետը, ՀՀ ԱԺ նախագահը, վարչապետը, կառավարության անդամներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաները ծաղիկներ են դրել անմար կրակին` հարգանքի տուրք մատուցելով երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին:Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը, որին հաջորդել է զինվորական հանդիսավոր շքերթը:Այնուհետ Տարոն Մարգարյանը եղել է նաև այս օրը ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոցում, որտեղ վետերանների հետ կիսել է խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը:
 

← Վերադառնալ ցուցակին