Լուրեր

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահի առաջին տեղակալին

14.08.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Ռահիմի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բնական աղետի պատճառով ավելի քան 300 մարդկանց մահվան կապակցությամբ:
Խնդրում եմ Ձեզ սփոփանքի և կարեկցանքի խոսքեր փոխանցել արհավիրքի զոհերի ընտանիքներին և մտերիմներին:
Այս դժվար պահին Հայաստանի ժողովուրդը կանգնած է եղբայրական Իրանի ժողովրդի կողքին և պատրաստ է ուժերի ներածի չափով իր օժանդակությունը ցուցաբերել աղետի հետևանքների հաղթահարման հարցում:
Ընդունեք, խնդրեմ, իմ հարգանաց խորին հավաստիքը»:

 

← Վերադառնալ ցուցակին