Լուրեր

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

19.10.2012

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 34 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 63 հարց, այդ թվում` 12 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 22-25-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ հոկտեմբերի 22-ի նիստում: 

← Վերադառնալ ցուցակին