Լուրեր

Բարեխիղճ տնտեսվարողները մասնակցում են մայրաքաղաքի բարեկարգմանը

02.11.2013

 Երևանում, եղանակով պայմաններից ելնելով, աշնանային ծառատունկի նպաստավոր ժամկետ է որոշված նոյեմբերի 1-20-ը. այս ընթացքում մայրաքաղաքում շուրջ 20.000 ծառ է տնկվելու։
Տարեկան ծառատունկից բացի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման կարգի սահմաններում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում նվազագույնը մեկական մշտադալար են տնկելու։ Մշտադալարների տունկը արդեն մեկնարկել է Երևանի բոլոր վարչական շրջանում։ Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի խոսքով, արդեն 50 տնտեսվարողներ արձագանքել են քաղաքապետի առաջարկին։
<<Ի ուրախություն մեզ՝ տնտեսվարողներից շատերը մեկից ավելի մշտադալար ծառ կամ թուփ են տնկում։ Նման արձագանքից երևում է, որ պարտադիր բարեկարգումը նրանց համար ևս ցանկալի պայման է>>,- նշել է Հրայր Անտոնյանը։

← Վերադառնալ ցուցակին