Լուրեր

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀԿ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

21.01.2014

 Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպել է հանսիսավոր միջոցառում:
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել կուսակցության տարածքային, շրջանային և սզբնական կազմակերպությունների նախորդ տարվա աշխատանքներին, ամփոփվել են կուսակցական գործունեության հիմնական ցուցանիշները, նախանշվել 2014 թվականի կուսակցական ծրագրային ուղղությունները:
Միջոցառման շրջանակներում մարզի կուսակցականներին ողջունել է ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության նախագահ Կ. Շահգալդյանն ու հանձնել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատրաստված պատվոգրերը, շնորհակալագրերն ու հուշանվերները:
Կուսակցական պարգևների են արժանացել ինչպես կուսակցության Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Եղվարդի ու Նոր Հաճընի շրջանային այնպես էլ երիտասարդական կազմակերպությունների ակտիվ կուսակցականներ:

← Վերադառնալ ցուցակին