Լուրեր

Մամուլի հաղորդագրություն

30.01.2014

 Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր:
Հաշվի առնելով անվտանգ երթևեկի ապահովման առաջնահերթությունը` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ:
Հարկ է նկատել, որ տվյալ ընկերություններն աշխատանքներն իրականացնում են բացառապես իրենց սեփական միջոցների հաշվին:
Հավելենք, որ արդեն գարնանը Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրերով ինչպես այդ, այնպես մի շարք այլ փողոցներում կմեկնարկեն ընթացիկ և հիմնական նորոգման աշխատանքները, որոնց շրջանակում կիրականացվեն նաև վերջնական փոսանորոգումներ:

← Վերադառնալ ցուցակին