Լուրեր

Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

05.02.2014

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու հարցը:
Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ գրավոր առաջարկներ հաշվետվության վերաբերյալ չեն ստացվել:
Խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը:
Վահե Նիկոյանը նշել է, որ նախատեսվում է առաջիկայում 2014 թվականի բյուջեի վերաբերյալ տեղեկատվական գրքույկ հրատարակել, որը հանրությանն առավել մատչելի ձևով կներկայացնի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերն ու դրանց իրագործման նպատակով կատարվող ծախսերը: Տեղեկատվություն կտրամադրվի ոչ միայն ծախսերի, այլև եկամուտների մասով:
Հանրային լսումներներից հետո հաշվետվության նախագիծն անկախ աուդիտի կողմից տրված եզրակացությամբ կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը:

← Վերադառնալ ցուցակին