Լուրեր

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր

07.02.2014

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական ծառայողների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով նախաձեռնել է միջնորդային ծրագիր (այսուհետ՝ ծրագիր), որի նպատակը ծրագրի իրականացման համար վստահելի գործընկեր` իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձ և (կամ) անձանց խումբ, հայտնաբերելն է:
Ծրագրին կարող են մասնակցել այն իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անձանց խումբ), որոնք Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում ունեն բազմաբնակարան բնակելի շենքի կամ շենքերի կառուցման համար` սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամաս (որը չպետք է գրավադրված կամ այլ պարտավորությամբ ծանրաբեռնված լինի) և, որոնք ցանկանում են սույն հայտարարությամբ ներկայացված պայմաններին համապատասխան իրականացնել բազմաբնակարան շենքի (շենքեր) կառուցում, որի (որոնց) բնակարանների ընդհանուր թվից 90 տոկոսի պահանջարկը ձևավորվելու է ծրագրում ընդգրկված պետական ծառայողների կողմից (երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից):


Կից ներկայացվող փաստաթղթում կարող եք ծանոթանալ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքին (երին) ներկայացվող պահանջներին:

 

← Վերադառնալ ցուցակին