Լուրեր

ՀՀԿ օրակարգում Կառավարության հրաժարականի հարց դրված չէ. ՀՀԿ խոսնակ

20.02.2014

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին ՀՀ կառավարության հրաժարականի հարց դրված չէր : Այս մասին փետրվարի 20-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտնեց, որ նիստում քնննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: «Մեր կարծիքը հստակ է: Կուսակցության օրակարգում Կառավարության հրաժարականի հարց դրված չէ »,- «Արմենպրես »-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով Ուկրաինայում ծավալավող իրադարձություններին՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ կոռեկտ չի համարում բարեկամ ժողովրդի քաղաքացիական բախումներին գնահատական տալը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինայում բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով »,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ մարդկության պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխությունները, արյունալի բախումներն ամենավատագույն ճանապարհն են, և հաջողել են այն պետություններն ու հասարակությունները, որտեղ ամեն ինչ եղել է էվոլուցիոն ճանապարհով, երկխոսության միջոցով »,- նշեց Շարմազանովը:

Աբյուրը՝ Արմենպրես 

← Վերադառնալ ցուցակին