Լուրեր

Շիրակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-րդ ամյակին

05.03.2014

 

 
Մարտի 5-ին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպությունը կազմակերպել էր միջոցառում` նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի կազմը, խորհրդի նախագահ Սահակ Մինասյանի գլխավորությամբ:
Սպարապետի հուշարձանի մոտ խորհրդի կողմից դրվեց ծաղկեպսակ, որից հետո ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի անդամները ելույթներ ունեցան` նվիրված Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Արցախյան հերոսամարտի մասնակիցներ,զինվորականներ, փողային նվագախումբ, ինչպես նաև երգի ու պարի համույթներ:

← Վերադառնալ ցուցակին