Լուրեր

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀԿ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏԸ

10.03.2015

 Տեղի է ունեցել ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրել է կազմակերպության կողմից 2014 թվականի ընթացքում իրականացված գործունեության հաշվետվությունը և անդրադարձ կատարել 2015 թվականի աշխատանքային ծրագրերին:
Տարածքային կազմակերպության խորհրդի անդամների միաձայն քվերակությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված կուսակցական գործունեությունը գնահատվել է դրական և հավանություն է տրվել ընթացիկ տարվա աշախտանքային ծրագրին, որի դրույթներում, ի թիվս կուսակցական և կազմակերպական բազմաթիվ աշխատանքների, առանցքային տեղ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյա և ՀՀԿ հիմնադրման 25-ամյա հոբելյանների շրջանակներում նախատեսվող բազմապիսի միջոցառումները:
Խորհրդի նիստի ընթացքում նախանշվել են կուսակցական աշխատանքների ակտիվացմանը և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրային մի շարք ուղղություններ, որոնք ընդունվել են ի գիտություն:
ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև հանրային կարևորության ունեցող մի շարք հարցեր, խորհրդի անդամները միաձայն և հաստատակամորեն դրական են գնահատել ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները և պատրաստակամություն հայտնել մարզում լիարժեքորեն իրականացնել այդ գործընթացներից բխող անհրաժեշտ բոլոր գործառույթները:

 

← Վերադառնալ ցուցակին