Լուրեր

ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազամակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նիստը

13.03.2015

  ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազամակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նիստը: Նիատին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները: Նիստը վարում էր ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ`
1. ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նախագահի` 2014 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվություն
2. /զեկ. Ռ. Գրիգորյան/
3. Կազմակերպչական հարցեր
Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, ով խորհրդի անդամներին ներկայացրեց 2014 թվականին կատարված աշխատանքները: Խարհրդի անդամների կողմից իրականացված աշխատանքները գնահատվեցին բավարար:
Օրակարգի` կազմակերպչական հարցեր կետի շուրջ Ռաֆիկ Գրիգորյանը շրջանային կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարեց ակտիվացնել կուսակցական քարոզչական աշխատանքները, համայնքներում կազմակերպել և իրականացնել միջոցառումներ: Խարհրդի նախագահը հանձանարարեց նաև ակտիվացնել անդամագրման և անդամավճարների գանձման աշխատանքները և յուրաքանչյուր ամիս գործընթացի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել:
Նիստի ընթացքում քննարվեցին նաև Աշոտ Նավասարդյանի 65 և ՀՀԿ հիմնադրման 25 տարելիցներին նվիրված միջոցառումների իրականացման մանրամասներ:

 

← Վերադառնալ ցուցակին