Լուրեր

Երիտասարդներն ուսումնասիրում են Գարեգին Նժդեհի անցած ուղին և գաղափարախոսությունը

14.03.2015

 Մարտի 14-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովը և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>> ՀԿ-ն կազմակերպել էին <<Գարեգին Նժդեհ>> գեղարվեստական կինոնկարի դիտում-քննարկում:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Գաղափարախոսչական հանձնաժողովի անդամները հանգամանալից ներկայացրին հայ պետական և ռազմական գործիչ, հայազգի օրինակելի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ուղին, զինվորական գործունեությունը:
Այնուհետև կինոնկարի դիտումից հետո ծավալվեց քննարկում՝ երիտասարդներին հուզող հարցերի շուրջ:
Միջոցառման նպատակն էր նպաստել երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը, վերջիններիս ներկայացնել ազգի երախտավորներին, նորովի բացահայտել և արժևորել նրանց անցած ուղին:
Գարեգին Նժդեհի խոսքերից մի քանիսը`
1. Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա' անհայրենասերները:
2. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով:
3. Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
4. Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:
5. Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:
6. Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազկի, իր զենքի վրա:
7. Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

← Վերադառնալ ցուցակին