Լուրեր

Բացվել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարար Վիլիկ Հարությունյանի կիսանդրին

05.05.2015

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Վիլիկ Հարությունյանի կիսանդրու հանդիսավոր բացմանը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքի նախասրահում տեղադրված քանդակի հեղինակն է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Միջոցառման շրջանակում բանախոսները ներկայացրել են Վիլիկ Հարությունյան մարդու և գիտության նվիրյալի վաստակը, նաև գոհունակություն են հայտնել նրա կիսանդրին բուհ-ում տեղադրելու նախաձեռնության համար: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Վիլիկ Հարությունյանի կիսանդրուն՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին մասնակցել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին:

← Վերադառնալ ցուցակին