Լուրեր

Ցեղասպանության հարուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները Արմավիրի մարզում շարունակվում են

06.05.2015

Ցեղասպանության հարուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները Արմավիրի մարզում շարունակվում են՝ ընդգրկելով ուսումնական հաստատություններ, մշակութային օջախներ: Միջոցառումները տարաբնույթ են, բազմազան, սակայն նույնն է նպատակը՝ հիշել, ոգեկոչել, շարունակել ապրել ու արարել: Հայի ստեղծարար հոգին խոշտանգելն անհնար է: Հայը շարունակում է տուն կառուցել և ծառ տնկել:
ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող ,,100 ծառ 100-ամյա տարելիցինը նդառաջ,, միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի մի շարք համայնքներում իրականացվեց ծառատունկ: Մայիսի 5-ին ծառատունկի վայր էր ընտրվել Արմավիր քաղաքի թիվ 1 հատուկ/օժ/ դպրոցի տարածքը: Ծառատունկին նախորդել էր գրական-երաժշտական միջոցառում ,,Ապրելու ապրիլ,, խորագրով: Ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ուսուցիչներ, դաստիարակներ, ՀՀԿ Արմավիրի տարածաշրջանի կանանց խորհրդի անդամ ղեկավար կանայք, մտավորականության ներկայացուցիչներ:
Հաջորդ միջոցառումը տեղի կունենա Վայոց Ձերի մարզում:

 

← Վերադառնալ ցուցակին